Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:13

Կապանում տոնել են քաղաքի օրը (լուսանկարներ)

Կապանում տոնել են քաղաքի օրը (լուսանկարներ)

Օգոստոսի 19-ի վաղ առավոտից Հայաստանի հարավային մայրաքաղաք Կապանում մեկնարկել են տոնական միջոցառումներ՝ նվիրված քաղաքի օրվան, հայտնում է Կապանի համայնքապետարանը։

Միջոցառումները մեկնարկել են խորհրդանշական տորթով, որը համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները բաժանել են Կապանի տարբեր թաղամասերի բնակիչներին։

Возможно, это изображение 6 человек

Возможно, это иллюстрация (карта и текст)

Այնուհետև «Կապան, քեզանում են մեր բոլոր ակունքները» կարգախոսով՝ մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել տոնական հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին շնորհավորել են Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, մանկավարժ Լևոն Մարգարյանը։ Ներկայացվել է նաև Ստեփանակերտի քաղաքապետի շնորհավորական ուղերձը։ 

Возможно, это изображение толпа

Կապան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում Չարենցի փողոցում լուսանկարների ցուցադրություն է տեղի ունեցել, իսկ հանդիսավոր նիստի ավարտից հետո ներկաները ծանոթացել են Կապանի ստեղծման ակունքներում կանգնած գերդաստանների պատմությանը։

Возможно, это изображение 8 человек и толпа

Թումանյան փողոցում հանդիսավորությամբ տեղի է ունեցել «Սյունիք» հարթաքանդակի բացման արարողությունը։
Մարզի հինգ քաղաքային և երկու գյուղական համայնքները ամբողջացնող հարթաքանդակի հեղինակը Անդրեաս Օհանջանյանն է, իսկ քանդակագործը՝ Գագիկ Ալեքսանյանը։ Մշակութային նախագծի իրականացմանը օժանդակել են Կապան համայնքի ղեկավարին կից ճարտարապետության, քաղաքաշինության և մշակույթի խորհրդակցական մարմնի անդամները՝ Գրիշա Սմբատյանը, Ստեփան Դավթյանը, Ռուբեն Կոստանդյանը, Վիգեն Ծատրյանը, Արմեն Գեւորգյանը։

Возможно, это изображение 11 человек

Դասական երաժշտության սիրահարները Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում ունկնդրել են Հայաստանի կամերային նվագախմբի ելույթները։

Возможно, это изображение 14 человек, кларнет и скрипка

Քաղաքի օրը կապանցի պատանիները՝ մարզական միջոցառումների ժամանակ, իրենց ուժերն են չափել կրոսավազք, հեծանվավազք մրցաձևերում, իսկ ամենափոքրերը՝ ինքնագլորներով դուրս են եկել մրցասպարեզ, ավագույնները պագևատրվել են մեդալներով։

Возможно, это изображение 4 человека, сигвей, игрушка, скутер, скейтборд, дорога, улица и текст

Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք` շնորհաշատ կապանցիներին հնարավորություն տալով իրենց արտադրանքը ներկայացնել հանրությանը։

Возможно, это изображение 5 человек и толпа

Կապանի օրը հագեցած է եղել նաև տարաբնույթ ժամանցային համարներով։

Возможно, это изображение один или несколько человек и толпа

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները թիրախավորել է Կապանի օդանավակայանը Արայիկ Հարությունյանի և Արմեն Գրիգորյանի թռիչքի ժամանակ։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+