Կորոնավիրուսով վարակված էջմիածինցի կնոջ հետ շփումներ ունեցած և մեկուսացված անձանիցից ևս երկուսի մոտ կորոնավիրուսի թեստի արդյուքները դրական են եղել։ Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8-ի։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Թորոսյանը նշեց, որ վարակված 8 անձանցից 5-ը շփում են ունեցել նույն անձի հետ։
«Մեկուսացված անձանցից գանգատներ ունեցողները տեղափոխվել են ինֆեքցիոն հիվանդանոց, երկուսի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս պահին նրանք իրենց լավ են զգում, հատուկ գանգատներ չունեն»,- ասաց նախարարը։
Նախարարը հայտնեց, որ նոր վարակված անձանց ընտանիքներն արդեն մեկուսացվել են և այժմ պարզվում է՝ այլ մարդկանց մեկուսացման անհրաժեշտություն կա, թե՝ ոչ։
Թորոսյանը հայտնեց, որ այսօր երեկոյան կհրապարակվեն նաև մարտի 1-ին մեկուսացված 31 անձանց թեստերի արդյունքների մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







