«ՎԻՎԱ-Հայաստանի բժիշկներ և կամավորներ» հիմնադրամը հրավիրում է դառնալ արյան դոնոր և մեկնարկում է միջոցառումների շարք՝ հանրահռչակելու համար «Արյան գիտակցված նվիրատվություն» ծրագիրը Հայաստանում։
Առաջին միջոցառումը, որը տեղի կունենա օգոստոսի 15-ին Բաղրամյան 6 հասցեում գտնվող Common Ground սրճարանում, Արյան բանկի հետ համատեղ ակցիա է՝ դոնորական արյուն հավաքելու նպատակով։ Մասնակիցներին սպասվում են թեթև հյուրասիրություն և ըմպելիքներ՝ օրգանիզմի վիճակը վերականգնելու համար, պարզաբանում են հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Հիմնադրամի տվյալներով՝ Արյան շարունակական նվիրատվության նորման ներառում է բնակչության 2%-ին։ Հայաստանում 2023 թվականի տվյալներով տարեկան 15-20 000 արյան նմուշառում է կատարվում:
Հիմնադրամը հիշեցնում է, որ Արյան դոնոր հանդիսանալու անհրաժեշտ պայմաններն են` լինել 18 տարեկան կամ բարձր տարիքի, ունենալ քաշ՝ ավելի քան 52 կգ (կանայք) և 62 կիլոգրամից սկսած (տղամարդիկ), արյուն հանձնելուն նախորդած 24 ժամում չի կարելի ալկոհոլ օգտագործել, նախքան արյուն հանձնելը 3 ժամ չծխել։ Դոնորները նաև չպետք է ունենան քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև նախորդ 48 ժամում չօգտագործեն հակաբիոտիկներ:
Բոլոր նրանք, ովքեր որոշել են դոնոր դառնալ, հիմնադրամի կողմից հրավիրվում են օգոստոսի 15-ին, ժամը 10:00-ին համատեղ արյուն հանձնելու Common Ground սրճարանում (Բաղրամյան, 6):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







