Ձեզ ենք ներկայացնում առաջիկա շաբաթվա՝ օգոստոսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Շաբաթվա առաջին կեսին իրադարձությունները կընթանան սահուն և հանգիստ թե՛ աշխատավայրում, թե՛ տանը: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է ձեզ համար դժվար և բուռն թվալ։ Չարժե ռիսկի դիմել, շատ բան կարող եք կորցնել։
Ցուլ
Այս շաբաթ կարևոր կլինի ժամանակին լռելու ունակությունը։ Մի Զրուցեք ձեր ծրագրերի մասին, մի քննարկեք ձեր վերադասներին և գործընկերներին: Ընդհանրապես քիչ խոսեք, ավելին արեք։
Երկվորյակ
Այս շաբաթ հավանական է մասնագիտական վերելքն ու հաջողությունը։ Անձնական կյանքում ամեն ինչ նույնպես շատ ավելի լավ է դասավորվում, քան դուք կարող էիք պատկերացնել։ Հանգստյան օրերին ավելի շատ քայլեք և հանգստացեք, խուսափեք սթրեսային իրավիճակներից:
Խեցգետին
Այս շաբաթը լի է լինելու իրադարձություններով, հանդիպումներով, զրույցներով։ Ապավինեք միայն ձեր ուժերին։ Հինգշաբթի օրը ձեզ կուրախացնեն Ձեր անձնական կյանքի դրական փոփոխությունները։
Առյուծ
Այս շաբաթ հավանական է մի իրավիճակ, երբ դուք ստիպված կլինեք կտրուկ ինչ-որ բան փոխել։ Չի բացառվում, որ խոսքը արձակուրդից աշխատանքի շտապ դուրս գալու մասին է։ Մի փորձեք միանգամից լուծել ձեր և ուրիշների խնդիրները, այլապես շաբաթվա վերջին ուժերի անկում կզգաք։ Ուրբաթ օրը մի հետաձգեք այն, ինչ նախանշել եք այդ օրվա համար։
Կույս
Փորձեք չնյարդայնանալ։ Մտածեք ձեր գործողությունների մասին։ Ավելի շատ ժպտացեք, շփվեք։
Կշեռք
Ձեզ, կարծես, պետք կգա ձեր հնարամտությունը, հեշտ և արագ լինելու կարողությունը, որպեսզի ամեն ինչ հասցնեք և իրագործեք ձեր ծրագրերը:
Կարիճ
Բռնեք բախտի պահը և փորձեք այն պահել, աշխատեք ձեր հաջողության համար, ձեր կարիերայում այժմ շատ բարենպաստ ժամանակաշրջան է եկել։
Աղեղնավոր
Հաջող շաբաթ է ձեզ համար, բայց ստիպված կլինեք կենտրոնանալ աշխատանքի վրա և թույլ չտալ ձեզ թուլանալ: Ձեր բուռն գործունեությանը չեն խանգարի նույնիսկ հանգստյան օրերը։
Այծեղջյուր
Եթե հերթական սպասումը չարդարանա՝ սարսափելի չէ, դեռ ամեն ինչ կորած չէ։ Եղեք ակտիվ և դրական:
Ջրհոս
Այս շաբաթ ձեզ կուրախացնեն հաճելի հանդիպումներն ու ստեղծագործական վերելքը, որը կլուսավորի առօրյայի հարաբերական միապաղաղությունը։
Ձկներ
Դուք կզգաք, որ ժամանակն է ինչ-որ բան փոխել։ Հակամարտության և թաքնված դժգոհությունը չի կարող հավերժ տևել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







