Հայաստանում այսօր, օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը սպասվում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր կլինի: Ժամը 11:00-ից 17:00-ն խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +37-ից +39, գիշերը՝ +23-ից +25:
Արցախում առանց տեղումների եղանակ կլինի. Օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +37-ից +41; գիշերը՝ +21-ից +24:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







