Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:48

Այս պահին հավաքվել է 536 898 ստորագրություն, վստահ եմ՝ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ․ Թովմասյան

Այս պահին հավաքվել է 536 898 ստորագրություն, վստահ եմ՝ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ․ Թովմասյան

Այս պահին հավաքվել է 536 898 ստորագրություն, վստահ եմ՝ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ, հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով մայիսի 3-ից սկսած ստորագրահավաքի արդյունքները։

«Կես միլիոնի շեմը վաղուց հատել ենք, և սա նշանակում է, որ այսքան մարդ ստորագրությամբ վավերացրել է իր հստակ դիրքորոշումը՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Նիկոլ Փաշինյանի թեզերը մերժված են այդ մասով»,- նշել է նա։

Թովմասյանի խոսքով՝ այս տարի ես իրականացրել է հետաքրքիր ակցիա՝ փորձելով հասկանալ, թե այն թեզերը, որոնք Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ են ընկալելի և ընդունելի հայ հասարակության համար։

«Պետք է արձանագրեմ, որ մայիսի 3-ին մեկնարկած և մոտավորապես մինչև հուլիսը 20-ը շարունակված ստորագրահավաքի ընթացքում  ժամանակ ունեցանք փոքրիկ թեստ անելու և արձանագրելու, որ հայ ժողովուրդն ամենևին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Ես դա կապացուցեմ թվերով, քանի որ իմ ակցիան կարճաժամկետ էր և եթե ես շարունակեմ ստորագրահավաքը, վստահ եմ, որ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ», — հայտարարել է նա։

Թովմասյանը նաև տեղեկացրել է, որ դատարան է դիմել՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները վերականգնելու պահանջով:

«Դատարանից պահանջում եմ վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել ծայրից ծայր ապօրինի, ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից, իսկ դա աշխարհում ամենապաշտպանված իրավունքներից մեկն է»,- նշել է պատգամավորը:

Հուլիսի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Թովմասյանը զրկվել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի ղեկավարի լիազորություններից։ «Կողմ» էր քվեարկել 62, «դեմ»՝ մեկ պատգամավոր։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել էին ԱԺ-ում քննարկումն ու քվեարկությունը։

Հուլիսի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով Թովմասյանին ազատել խորհրդարանում զբաղեցրած պաշտոնից։ Պատգամավորները Սիմոնյանին ուղղված իրենց դիմումը բացատրել էին նրանով, որ Թովմասյանը մասնակցել է ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն ութին։

Ավելի ուշ Թովմասյանը հրաժարվել էր մասնակցել ԱԺ նիստին, որտեղ քննարկվելու է իր պաշտոնանկության հարցը։ Նա պատասխանել էր նաև «Քաղաքացիական պայմանագրի» մեղադրանքին, թե ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն ութին է մասնակցել։ Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ խորհրդի նիստերը, իսկ ինքը լինելով խմբակցության անդամ՝ բոյկոտել է ԱԺ խորհրդի նիստերը: «Այդ նիստերում ևս, ինչպես ԱԺ դահլիճում, ընդդիմությունն ունի քիչ, այս դեպքում՝ 3 ձայն, և որոշումների վրա ազդել չի կարող: Բայց, ի տարբերություն ԱԺ նիստերի դահլիճի, խորհրդի նիստերում նաև հայտարարություններ անելու հնարավորություն չկա, որ ընտրողների հետ հաղորդակից լինենք, դրա համար բոյկոտել ենք»,- պարզաբանել էր պատգամավորը:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների բողոքն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում խորհրդարանի նախագահը պետք է նշանակի հանձնաժողով, որը կքննարկի այն։ Երկու շաբաթ է տրվում քննարկման համար։ Թովմասյանին հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրերը մամուլում շրջանառվել են մայիսին։ Թովմասյանը Մարդու իրավունքների հանձնաժողովը ղեկավարել է 2021 թվականի օգոստոսին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+