Ռոստովի մարզում տեղի է ունեցած վթարի հետևանքով մահացել է ՀՀ երկու և վիրավորվել մեկ քաղաքացի, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
«Հուլիսի 23-ին, ժամը 11։30-ի սահմաններում Ռոստովի մարզի Մատվեև Կուրգան-Մալոկիրսանովկա-Եկատերինովկա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով երկու ուղևոր տեղում մահացել է (Գ. Գ., ծնված 2015 թ. և Գ. Կ., ծնված 1979 թ․), իսկ Ա. Գ.-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել է Ռոստով քաղաքի ԲԿ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալների համաձայն զոհվել է 3 ՀՀ քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







