Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,
երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում հուլիսի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևելյան 2-3 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-21-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







