Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:41

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ջերմուկցիների հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ջերմուկցիների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ջերմուկցիների հետ դեպի Ամուլսար տանող ճանապարհին տեղակայված երկրորդ պահակակետի մոտ։ Վերջիններս դժգոհեցին, որ չնայած առկա վտանգներին՝ վարչապետը դեմ չէ Ամուլսարի հանքի շահագործմանը: Դիտարկումներին ՀՀ կառավարության ղեկավարն արձագանքեց․

«Եթե պարզվի, որ բնապահպանական այնպիսի վտանգներ կան, որոնք կառավարելի չեն, ապա հանքը չի աշխատի, եթե՝ ոչ, ուրեմն այն պետք է շահագործվի»: Փաշինյանն ընդգծեց՝ կարծիք կազմելու համար իրեն մասնագիտական եզրակացություն է անհրաժեշտ:

Բնակիչներից մեկի այն խոսքին, թե  հանքի շահագործումը չի կարող վտանգներ չներկայացնել և վարչապետի տունը հեռու է, դրա համար է այդպես ասում, Փաշինյանը նշեց․

«Եթե դուք իրոք մտածում եք, որ ես այդպիսի մարդ եմ, որ մտածում եմ՝ «իմ տունը հեռու ա, թող ջերմուկցու տունը քանդվի», ինչի՞ եք իմ հետ խոսում, ընդհանրապես ինչի՞ եք թողում մտնեմ ձեր քաղաք, եթե դուք մտածում եք, որ ես այդպիսի ընկալման մարդ եմ, ինձ բարև տալ չարժի ընդհանրապես», — ասաց նա:

Քննարկումների արդյունքում Ջերմուկի պահապաններն ու Փաշինյանն այդպես էլ համաձայնության չեկան, արդյունքում վարչապետը հեռացավ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+