Հուլիսի 10-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը, տեղեկացնում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը։
Ռիչարդ Հովհաննիսյանը Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիրն ու առաջին վարիչն է եղել։ Նա «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ է։
Հավելենք, որ Ռիչարդ Հովհաննիսյանը քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







