Այս օրերին Ռուսաստանից հերթական փորձագիտական խումբն է գործուղվել Հայաստան, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Աղբյուրը նշում է, որ ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցրել` պարզելու հակառուսական տրամադրությունների աճի պատճառները։
Նշվում է նաև, որ փորձագիտական խումբը Հայաստանում հանդիպելու է հասարակական տարբեր խմբերի հետ։
«Սա վերջին տարիներին ռուսական կողմի առաջին նախաձեռնությունը չէ, պարբերաբար նման այցեր են իրականացնում, սակայն դրանից հետևություններ չեն անում և չեն գիտակցում, թե որտեղ են իրենց սխալները: Իսկ դրանք, եթե կարճ ձևակերպենք, Արցախում իրենց պահվածքն է և հայ հասարակության հետ աշխատելու անկարողությունը»,- գրում է օրաթերթը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







