Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ընտանիքի հետ նոր ֆոտոշարք է հրապարակել։
«Կիրակի։ Այվազովսկի։ Երևան»,-ֆոտոշարքին կից գրել է Աննա Հակոբյանը։
Դատելով լուսանկարներից՝ վարչապետի ընտանիքն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ հունիսի 22-ից վերաբացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:
Վերանորոգված և արդիականացված սրահներում հանրությանն են ներկայացվում շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր՝ հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:





© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







