Այսօր՝ մարտի 10-ին՝ տեղական ժամանակով 13:10-ին, Միլանից Երևան ժամանած ինքնաթիռով երկիր մուտք գործած 40 անձանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ չի արձանագրվել: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Տեսչական մարմինը «Զվարթնոց» օդանավակայանում իրականացնում է ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ ախտահանման, զննման՝ համաձայն միջազգային առողջապահական կանոնների։
Իտալիայից ժամանող անձինք օդանավակայանից դուրս են բերվել առանձին, նրանց ուղեբեռը ևս հանձնվել է առանձին՝ բացառելու այլ ուղևորների հետ շփումները։ Հաջորդիվ ձեռնարկվել են ախտահանման միջոցառումներ՝ սահմանված կարգով։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունն իր հերթին այսօր տեղեկատվություն է տարածել՝ հորդորելով չայցելել վարակի համար ռիսկային երկրներ։