Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:25

Կապանում և Մեղրիում բացվել են նոր տեխնոլոգիաների լաբորատորիաներ դպրոցականների համար

Կապանում և Մեղրիում բացվել են նոր տեխնոլոգիաների լաբորատորիաներ դպրոցականների համար

«Արմաթ» լաբորատորիաներ են բացվել Կապանում և Մեղրիում, հայտնում է Մոսկվայի «Դոմ Մոսկվի» մշակութային և բիզնես կենտրոնը։ Նշվում է, որ Կապանի թիվ 7 հիմնական և Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցներում բացվեցին նորարարական դասարաններ։

«Ռուսաստանի և Հայաստանի պետական ​​գերատեսչությունների համագործակցության շնորհիվ Սյունիքի մարզի երկու դպրոցներում բացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք հնարավորություն կտան դպրոցականներին ծանոթանալ նոր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, ռոբոտաշինության, 3D մոդելավորման ոլորտում վերջին ձեռքբերումներին»,- հայտնում են կենտրոնից։

«Արմաթ» լաբորատորիան արդեն գործում է 645 կենտրոնում։ Ընդհանուր առմամբ՝ նմանատիպ դասարաններ գործում են աշխարհի վեց երկրներում, որտեղ սովորում է ավելի քան 18 հազար դպրոցական։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն է տալիս տիրապետել ժամանակակից մասնագիտություններին, որոնք նոր հնարավորություններ և հեռանկարներ կբացեն մարզերի բնակիչների համար։

«Լաբորատորիաներում կարող են սովորել ոչ միայն այս դպրոցների, այլ նաև այլ ուսումնական հաստատությունների աշակերտները։ Մենք մշտապես մեթոդական աջակցություն ենք ցուցաբերելու, նրանց համար կազմակերպելու ենք ցուցահանդեսներ, մրցույթներ»,- ընդգծել է Վարդանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+