Հանրապետության տարածքում հունիսի 17-ին, 19-21-ն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 17-21-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հունիսի 17-ին, 20-21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկն սպասվում է +29․․․+31 աստիճան տաքություն։ Արցախում այսօր ցերեկն սպասվում է +29․․․+34 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







