«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Թավշուտ և Բարիկավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը, ինչպես նաև ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նար-Դոսի, Նիզամի, Կոմիտասի, Մռավյան, Ձերժինսկու, Մանուշյան, Իսակովի, Աղայան, Ծատուրյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ
Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...






































