Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:33

Փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել․ Արսեն Թորոսյան

Փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել․ Արսեն Թորոսյան

Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում տեղի է ունեցել 5-ամյա Անգելինայի սրտի վիրահատությունը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի»,- գրել է Առողջապահության նախարարը։

Նախարարը հայտնել է, որ այս վիրահատությունը մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության բնագավառում և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։

«Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։ Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»,- գրել է Թորոսյանը։

Նշենք, որ Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ հավաքվել է փոքրիկի սրտի վիրահատության գումարի 70%-ը։ Անգելինայի վիրահատության գումարի 30.000$-ը նախարարի հրամանով տրամադրվել է պետական բյուջեից։

Նման վիրահատություն Հայաստանում կատարվել է առաջին անգամ։

Անգելինան ի ծնե ունի սրտային հիվանդություն՝ կարդիոմիոպաթիա․ վերջերս նրա առողջությունը կտրուկ վատթարացել էր։ Փոքրիկը գտնվում է Նորք-Մարաշ բժշկական Կենտրոնում և  պայքարում է կյանքի համար։ Նրան շտապ անհրաժեշտ էր «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքը: Անգելինայի հայրը զինվորական է, մայրը հղի է և սպասում է երեխայի մոտալուտ ծնվելուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+