Երևանի առանձին հատվածներում այսօր, մայիսի 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 13-15-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Այս մասին հաղորդել է ՇՄՆ Հիդերոօդրևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր կեսօրից հետո, մայիսի 12-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 11-12-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







