Լատվիական airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո կվերսկսի Ռիգա-Երևան-Ռիգա չվերթերը, հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։
Մայիսի 17-ից թռիչքներ կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։ Նշվում է նաև, որ airBaltic-ի պարկը համալրվել է նոր Airbus A220-300 ինքնաթիռներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







