Հանրապետության տարածքում մայիսի 7-9-ը՝ հատկապես ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ մայիսի 6-ի երեկոյան, 10-ին առանձին շրջաններում, 7-9-ը, 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևանում մայիսի 6-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-11-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







