Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է կորոնավիրուսի կասկածանքով Ծաղկաձորում գտնվող քաղաքացիներին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նախարար Արսեն Թորոսյանը։
«Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։ Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,- գրել է Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Հիվանդը Թեհրանից Երևան վերադարձած ՀՀ 29-ամյա քաղաքացի է, ևս 31 քաղաքացի մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







