Մայիսի 4-ին՝ ժամը 16:30-ից, վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Նշվում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։
Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիան» հայտնել էր, որ մայիսի 1-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 4-ը՝ ժամը 20:00-ն․ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի տարածքում կիրականացվեն «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» 1400 մմ տրամագծով մայրուղային գազատարի պլանային վերանորոգման աշխատանքները. ինչի կապակցությամբ կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան։
Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ
Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...






































