Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:38

Հայ երեխաների բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին. ցուցադրություն՝ ՀՑԹԻ-ում

Հայ երեխաների բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին. ցուցադրություն՝ ՀՑԹԻ-ում

Նախօերին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացել է «Մելքոնը չէր կարող նեջիբ լինել… երեխաների բռնի տեղափոխումը հայոց ցեղասպանության տարիներին» ժամանակավոր ցուցադրությունը։

Թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ ցուցադրության բացմանը մասնակցել են ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, Ադանայի թուրքական որբանոցի հայ որբերից Երվանդ Փոստալջյանի դուստը՝ Պերճուհի Փոստալջյանը, դասախոսներ, ուսանողներ և այլք:

Որպես ցուցադրության նախաբան ներկայացվել է ցեղասպանությունից մազապուրծ Երվանդ Փոստալջյանի հաղորդումները, երբ որբանոցի տնօրենությունը բարձրացրել էր  հայ տղաների թլպատման հարցը, երեխաները սկսել են փախչել։

«Թուրք տնօրենն Ադանայի «Ավետիս» [ենթադրաբար թուրքական թերթերից մեկի անվան հայերեն թարգմանությունն է] թերթին հայտարարություն տվեց… «Հանուն Մուհամեդի, Ջեմալ փաշայի որբանոցի 1400 մայր, հայր չունեցող որբ տղաներին ու աղջիկներին Ալլահին տված վարձը համարեցեք ու հայ տղաներին գրվեք»: Գալիս էին թուրք մարդիկ ու խանումներ, նախ և առաջ երեխաներին բաղնիք տանում շան կեղտով լվանում, որ մեռոնից ու կրոնքից դուրս գան դառնան իսկական թուրք: Հետո դհոլ-զուռնայի հնչյունների տակ սունեթ էին անում (թլփատում): Ոմանց տանում էին հոգեզավակ: ամենամոտ ընկերներով այս անմարդավայել թլպատումից ետ էինք մնում, խուսափում էինք ու մտածում փախուստի մասին: Ես ու ընկերներս՝ Կարապետ Գոյումճյանը, Հովհաննես Չախիջյանը, գիշերվա ժամը 4-ին դուրս թռանք ցանկապատից: Գնացինք Ադանա»,-մեջբերվում է թանգարան-ինստիտուտի հրապարկման մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+