Ապրիլի 14-ին Հայաստանում Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը վազեց դեպի բեմ, խլեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն: Նիկոլյանը բերման ենթարկվեց, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվեց:
Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում` պարզելու, թե ինչպես են վերաբերվում Ադրբեջանի դրոշն այրելուն: Հարցվածների կարծիքները կիսվում են, ոմանք սատարում են Նիկոլյանին, ոմանք քննադատում նրա արարքը։ Նիկոլյանին սատարող պատասխանողները նշել են, որ «դա այն ժողովրդի դրոշն է, որ կոտորել է հայ ժողովրդին»։
«Լավ են արել վառել են, ես ինքս էլ այս տարիքիս՝ կվառեի, ճիշտ քայլ էր, ադրբեջանցին մարդ չէ»,- նշեց մի քաղաքացի: Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծեց. «Մեր ժողովրդին սպանել են, էդքան հայ են կոտորել, դրոշ վառելն ի՞նչ է, հալալ է իրեն»:
Քաղաքացիներն, որոնք դեմ այդ քայլին նշեցին, որ դրանով բան չի փոխվի և դա բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վարկանիշի վրա միջազգային հարթակներում և որ այն չի սազում հայերին։
«Մեզ հարիր չէ, հայերիս հարիր չէ, քաղաքականությունը չի կարելի ամեն տեղ մտցնել, ցածր մակարդակի քայլ էր»:
Դրոշն այրելը քննադատողների կարծիքով՝ մենք պետք է համաշխարահային հանրությանը ցույց տայինք, որ կայուն զարգացած երկիր ենք։
«Մենք ներկայացնում ենք պետություն, երկիր, մեզ պետք էր, որ չխառնվենք ազերիների կեղտոտ քաղաքականությանը: Պետք է մնայինք որպես նորմալ երկիր, համաշխարհային հանրությանը ցույց տայինք, որ կայուն զարգացած երկիր ենք»:
Իշխող ուժի պատգամավորները, մասնավորապես Հովիկ Աղազարյանը, քննադատեցին Նիկոլյանի արարքը, իսկ ընդդիմությունն իր աջակցությունը հայտնեց նրան:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի խոսքով` միջադեպն օգտագործվել է, որպեսզի ստվեր գցվի առաջնության ընթացքի վրա, իսկ ԿԳՄՍ նախարարությունը իր հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանցի ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։
Մանրամասները՝ տեսանյութում:



































