Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ավիացիան մեզ հայտնել էր, որ Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել թուրքական Էրզրումի օդանավակայանում։ Պատճառը վատ եղանակն է։
Օդանավը պատկանում է եգիպտական AMC Airlines ընկերությանը: Սակայն, ըստ ավիացիոն մամուլի ծառայության, սա միակ ինքնաթիռը չէ, որը փոխել է թռիչքուղին։ Էյր Դիլիջանս ընկերության ինքնաթիռը, որը Մոսկվա-Երևան չվերթն էր իրականացնում, վայրէջք է կատարել Թբիլիսիում, սակայն արդեն վերադարձել է Երևան, հավելել են նրանք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







