Երևանում այսօր, ապրիլի 12-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրնոը։
Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր, ապրիլի 12-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում 11-13-ը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 3-5մ/վ, ապրիլի 11-13-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, ապրիլի 13-ին, 14-ին աստիճանաբար նույնքանով կնվազի։
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







