Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ապրիլի 5-8-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում ապրիլի 4-ի գիշերը, 5-8-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումնե, ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ապրիլի 5-8-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







