Red Wings Airlines ավիաընկերությունը սկսել է ուղիղ չվերթներ Ուֆա-Երևան ուղղությամբ, հայտնում է Ուֆայի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Թռիչքները կիրականացվեն մարտի 31-ից շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին, ճամփորդության ժամանակը կկազմի 3 ժամ 20 րոպե։
Մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ Ուֆայից Հայաստան թռիչքներ են իրականացնում նաև «Ազիմուտ» և «Շիրակ Ավիա» ընկերությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







