Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:00

Ավտոներկրողները վրացական ընկերությունից պահանջում են փոխհատուցել իրենց վնասները

Ավտոներկրողները վրացական ընկերությունից պահանջում են փոխհատուցել իրենց վնասները

Ավտոներկրողներն այսօր՝ մարտի 3-ին, Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացրին: Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, որը համագործակցում է Հայաստանյան ավտոներկրողների հետ, 2019 թ. օգոստոսից սկսած՝ հրաժարվում է փոխհատուցել ավելի քան 1000 մեքենայի պատճառված վնասները․ խոսքը մոտավորապես 700 հազար ԱՄՆ դոլարի մասին է:
Բողոքի ակցիայի մասնակից ավտոներկրող Էրիկ Հայրապետյանը ներկայացրեց այն երեք խնդիրները, որոնց լուծման պահանջով էլ իրականացնում են ակցիան և խնդիրը ոչ միայն մասնակիցներինն է, այլև՝ պետությանը:

«Առաջին խնդիրն այն է, որ մենք աշխատել ենք վրացական ընկերության հետ, որի հետ ունենք պայմանավորվածություն, ըստ որի՝ եթե մենք մեքենան գնում ենք, տեղափոխում ենք Երևան, այն վնասվելու դեպքում՝ ընկերությունը պարտավոր է փոխհատուցել մեքենայի վնասի գումարը: Միշտ այդպես է եղել, բայց վերջին ժամանակներում, երբ արդեն մեքենաների հոսքը քչացել է՝ մաքսազերծման հետ կապված փոփոխություններով պայմանավորված, ընկերությունը հրաժարվել է վճարել մեր գումարները»,-ներկայացրեց ավտոներկրողը:

Երկրորդ խնդիրը, ըստ ավտոներկրողի, այն է, որ «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը նաև տուգանքներ է սահմանել, որոնք պայմանագրով ևս նախատեսված չեն եղել:
Երրորդ խնդիրը՝ ըստ ակցիայի մասնակցի, այն է, որ վրացական ընկերությունը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները՝ հավելելով, որ իրենց հասնում են ոչ թե իրենց տեսած, այլ նույն մոդելի այս մեքենաներ։

Էրիկ Հայրապետյանի խոսքով՝ ընկերությունը տեղյալ է եղել բողոքի ակցիաների մասին, և սկսել է զանգել տարբեր մասնակիցների ու նշել, թե պատրաստ է տրամադրել փոխհատուցումները, բայց ակցիայի մասնակիցները հրաժարվում են Վրաստան գնալ: «Մինչ այսօր մեր խնդիրների համար Վրաստան չենք գնացել, որովհետև դրանք լուծվել են տեղում»,-նշեց ակցիայի մասնակիցը:

«Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, ավտոներկրողների իրավաբան Գևորգ Հովհաննիսյանի խոսքով էլ, ավտոներկրողները Հայաստանին բազմամիլիոնանոց օգուտ են բերել, սակայն պետությունը, լավատեղյակ լինելով խնդրին, ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել։

«Ունենալով Վրաստանի հետ պատմականորեն բարեկամական հարաբերություններ, այս հարցերը լուծվելու են, և մենք չենք ցանկանում խնդիրը տեղափոխել իրավական հարթություն, որովհետև կլինեն փաստաբանական, դատական ծախսեր ու 1,5 միլիոնն առնվազն դառնալու է 2 միլիոն դոլար», -ասաց փաստաբանը։

Armenia Today-ի հարցին, թե պետական մարմիններից ինչ եք ակնկալում, իրավաբանը նշեց, որ ՀՀ պետական մարմիններից ակնկալում են առնվազն միջպետական մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որպեսզի դիտարկվեն խնդիրներն ու առարկայական անդրադարձ կատարվի յուրաքանչյուր դեպքին։

«Կարծում եմ, Վրաստանի դեսպանության ներկայացուցիչների բարի կամեցողությունը կլինի այն աստիճանի, որ առնվազն մեզնից մի խմբի կհրավիրեն ներս, կներկայացնենք մեր պահանջները, կսպասենք մինչև հարցը լուծվի»,- ասաց Գևորգ Հովհաննիսյանը։

Ավտոներկրողները մոտ 30 րոպե դեսպանատան դիմաց սպասեցին, սակայն աշխատակիցներից ոչ ոք չմոտեցավ նրանց, ուստի որոշեցին նամակով դիմել դեսպանությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+