Երևանում մարտի 24-26-ը հնարավոր է, 27-ին, 28-ի գիշերը սպասվում կարճատև անձրև, մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-ին, 26-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







