Երևանում այսօր ցերեկը, մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 16-ին և 17-ին սպասվում է անձրև: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 16-ին և 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ արագությամբ, մարտի 12-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







