Հայկական շուկա է դուրս եկել նոր ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, հաղորդում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:
Այնտեղ հստակեցրել են, որ ավիաընկերությունը մարտի 11-ին Airbus A321 — 200 ինքնաթիռով իրականացրել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով առաջին չվերթը։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 անգամ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան:
«Հայկական ավիաուղիները» մարտի 13-ից կիրականացնի նաև Երևան-Սոչի — Երևան (յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ), իսկ մարտի 19-ից՝ Երևան-Սամարա-Երևան (յուրաքանչյուր կիրակի) չվերթերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







