Երևանում շուտով կգործարկվեն նոր փոշեկուլ մեքենաներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հրապարակելով տեսանյութ: «Այս փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երևանի պողոտաներն ու հիմնական փողոցները՝ օգնության հասնելով համայնքային հիմնարկի սանմաքրման մեր աշխատակիցներին։ Սա, իհարկե, դեռ սկիզբն է. այս մեքենաներից դեռ շատ կունենանք։ ԵԱՍՄ-ի պարկը շարունակում է համալրվել»,-նշել է Երևանի քաղաքապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







