Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Փետրվարի 21-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ:
Մարզերում այսօր երեկոյան ժամերին, փետրվարի 21-ի ցերեկը, 23-ին՝ երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 21-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 4-6մ/վ, փետրվարի 20-ին և 23-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, փետրվարի 22-ին՝ 25-30մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







