Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում այսօր և փետրվարի 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 4-6մ/վ, փետրվարի 19-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-ի, 20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







