Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 18-20-ը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 18-20-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, փետրվարի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան 4-6մ/վ, փետրվարի 17-22-ը սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10, գիշերը՝ 10-12 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







