Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:29

Դիլիջանում բացվել է Workation նոր համաշխատանքային տարածք

Դիլիջանում բացվել է Workation նոր համաշխատանքային տարածք

Օրերս Դիլիջանի «Տուն Արմենի» հյուրատանը տեղի ունեցավ նոր Workation համաշխատանքային տարածքի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախագիծն իրականացվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից:

Համաշխատանքային տարածքը, որը գտնվում է շենքի երկրորդ հարկում, ունի 120 քառ․մ մակերես: Ընդհանուր տարածքում տեղավորվում է 18 անձ, կա առանձին հանդիպումների սենյակ, բացօթյա պատշգամբ, որից կարելի է օգտվել տաք եղանակին: Համաշխատանքային տարածքը հագեցած է գերարագ Wi-Fi-ով, աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ գրասենյակային սարքավորումներով։ Հյուրերի համար հասանելի են տաք ըմպելիքներ, քաղցրավենիք և միրգ։

Workation-ը նախատեսված է դառնալու նոր տարածք հարմարավետ աշխատանքի, ուսման և միջոցառումների կազմակերպման համար: Համաշխատանքային տարածքից՝ քովորքինգից, կարող են օգտվել ինչպես դիլիջանցիները, այնպես էլ Դիլիջան այցելած հյուրերը: Workation-ը «Տուն Արմենի» հյուրատան մի մասն է, որտեղ կան առանձին հյուրասենյակներ, հայկական խոհանոցով ռեստորան, ինչպես նաև հատուկ դիլիջանյան ճարտարապետական լուծումներով փոքրիկ կապույտ տնակ:

Նոր համաշխատանքային տարածքը հնարավորություն կտա ավելացնել զբոսաշրջիկների այցելությունը «Տուն Արմենի» հյուրանոցային համալիր, ինչպես նաև Դիլիջան, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Դիլիջան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

Workation Toon Armeni-ին նախատեսված է վարպետության դասերի, շնորհանդեսների,  փորձի և գիտելիքների փոխանակման, ինչպես նաև այլ միջոցառումների անցկացման համար: Բացի այս ամենից, թիմը նախատեսում է պարբերաբար կազմակերպել քննարկումներ և դասախոսություններ՝ կապված զբոսաշրջության, փոքր բիզնեսի և այլ թեմաների հետ՝ քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ։

Workation Tօon Armeni-ին բաց է ամեն օր՝ 08:30-ից — 23:00-ն: Այն գտնվում է Դիլիջանի կենտրոնում՝ Կամարին 4 հասցեում։

Հյուրերը կարող են վճարել և՛ մեկանգամյա՝ ժամային այցելության, և՛ ամսական բաժանորդագրության համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+