Սիրահարների տոնի օրվա խորհրդով Երևանի բժշկական համալսարանի մասնագետները տարբեր օրգան համակարգերի համակարգչային շերտագրման «սիրառատ» հետազոտություններ են ներկայացրել։

«Սերը բոլոր ժամանակներում առաջ մղման, մոտիվացիայի, կատարելագործման աղբյուր է: Սիրո առկայությունը հետաքրքրացնում է ուսանողական առօրյան` շուրջբոլորը տարածելով գեղեցիկ գույներ: Սիրո խորհրդանիշ սիրտը նաև բժշկական պրակտիկայում է հանդիպում` անսպասելի ու ուշագրավ դրսևորումներով»,-նշված է ԵՊԲՀ Facebook-յան էջում։



© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







