«Դոդո պիցցան» նվաճում է աշխարհը. նոր ռեստորաններ կբացվեն Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, Սերբիայում, Խորվաթիայում, Բուլղարիայում և Կիպրոսում 2023 թվականի ընթացքում, հայտնում են Հայ գործարարների ասոցացիայից։
«Մուտքը նոր երկիր շատ բարդ և երկարատև գործընթաց է։ 19 առաջադրանքի բլոկ, 38 շաբաթ, գրեթե նման է երեխա ունենալուն: Եվ հիմա միանգամից 8 երկիր միաժամանակ շարժվում է այդ գործընթացով…», — գրել է ընկերության միջազգային զարգացման պատասխանատու Իլյա Զոմբան։
Հիշեցնենք, որ «Դոդոն» արդեն ներկայացված է Դուբայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







