Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-3 մ/վ: Փետրվարի 13-ին, 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով:
Երևանում փետրվարի 11-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







