Երևանի առանձին հատվածներում այսօր ցերեկը հնարավոր է թույլ ձյուն, փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ։ Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 3-5 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է ձյուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







