Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:13

Մայրիկս տեսել է հայրիկիս, մի քանի ամիս անց ամուսնացել են. երիտասարդներն՝ աղի բլիթի խորհրդի մասին

Մայրիկս տեսել է հայրիկիս, մի քանի ամիս անց ամուսնացել են. երիտասարդներն՝ աղի բլիթի խորհրդի մասին

Հայաստանի կողմից անկախության ձեռքբերումից հետո, հատկապես երիտասարդները տարվեցին արևմուտքի տարբեր ավանդույթներով: Նորաձևությունը տարածվեց նաև տոների վրա: Երիտասարդները շատ են սիրում նշել Սուրբ Վալենտինի օրը, երբ սիրահարները շնորհավորում են միմյանց և սիրային բացիկներ ու այլ նվերներ են նվիրում: Միաժամանակ, հայերն ունեն իրենց սեփական սուրբը` սիրահարների հովանավոր Սուրբ Սարգիսը:

Սուրբ Սարգսի օրը նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Հայաստանում այն սկսել են նշել 2007 թվականից:

Հին ժողովրդական ավանդույթի համաձայն՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ երիտասարդներն աղաբլիթ են ուտում, իսկ դրանից հետո արգելվում է ինչ–որ բան ուտել կամ խմել։ Այդ գիշեր նրանք երազում տեսնում են իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը։ Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվում է փետրվարի 4-ին:

Armenia Today-ը որոշեց հետաքրքրվել երիտասարդներից՝ արդյո՞ք պատրաստվում են այսօր աղի բլիթ ուտել:

Հարցված երիտասարդների մեծ մասը չեն պատրաստվում ուտել, քանի որ չեն հավատում, որ գիշերը կարող են տեսնել ինչ-որ մեկին իրենց երազում։ «Չեմ հավատում տենց բաներին…», «Չեմ պատրաստվում ուտել, քանի որ դեռ երևի պետք չէ…», «Չէ՛, հա՜, փորձել եմ, օգուտ չկա»,-նշում էին երիտասարդաները։

«Երբևէ չեմ կերել, չեմ կարծում, որ այս անգամ կուտեմ. անկեղծ, պատմությունը շատ հետաքրքիր է, ժողովրդական ավանդույթ է ու ինչ-որ հետաքրքրություն կա այդ պատմության մեջ»։

Երիտասարդ աղջիկներից մեկը սակայն հետաքրքրիր պատմություն պատմեց ծնողների մասին. «Իմ մայրիկը տեսել է հայրիկիս երազում, և մի քանի ամիս անց հայրս եկել է խնդրելու մայրիկիս ձեռքը»։

Հարցված քաղաքացիներից մեկն էլ, որը ամուսնացած է, նշեց․ «Չէ՛, չեմ ուտելու, որովհետև ամուսնացած եմ, սակայն կերել եմ ժամանակին և եթե հավատանք ավանդույթին տեսել եմ ինչ-որ բան, հստակ չեմ հիշում»։

Կային երիտասարդներ, ովքեր դժվարացան հստակ պատասխանել․ «Այո՛, երևի կուտեմ, սակայն չեմ հավատում», — ասաց երիտասարդ աղջիկներից մեկը, սակայն ավելացրեց, որ չի հավատում երազ տեսնելուն, պարզապես ուտում է, քանի որ ձևն է այդպես։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+