• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2026 16:34
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Տղաներին քնեցրել են. հրդեհից մահացած զինվորի ծնողները չեն հավատում բենզին լցնելու վարկածին. ԶԼՄ

Հասարակություն,
24 Հունվար 2023 11:54
ShareShareShare
Դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհանը․ ի՞նչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը․ զլմ
telegram

Ազատում զոհված ժամկետային զինծառայողների մարմինները տուն են հասել։ Երեկ տղաների մի մասի հոգեհանգստյան արարողությունն էր, մյուսներին արդեն հուղարկավորել են։ «Հրապարակի» փոխանցմամբ՝ Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի ուսանող, Հոբարձ գյուղի բնակիչ Ռոստոմ Ասրյանի ծնողները երեկ են հուղարկավորել որդուն։

Հայրը՝ Արտակը, թերթի տվյալներով, դաջվածքներից է ճանաչել որդուն, ԴՆԹ փորձանմուշ է հանձնել, ինչպես կարգն է պահանջում, Մարտունու դիահերձարանում կողքին է եղել, տեսել է ու հատ-հատ ճանաչել որդու դաջվածքները։ «Հինգ դաջվածքից չորսը երեւում էին։ Եթե դաջվածքները չլինեին, չէի ճանաչի։ Երեխեն անճանաչելի էր։ Նրանք քնած են եղել։ Տեղից վեր չեն կացել։ Նրանց քնած տեղն են վերացրել։ Իրենց թունավորել են, իրենք մահացած են եղել, նոր բենզինը լցրել են»,- ասում է Արտակ Ասրյանը։ 

«Մենք միանշանակ այն կարծիքին ենք, որ երեխաները քնած են եղել։ Բենզին լցնելու վարկածին չեմ հավատում»,- ասում է Ռոստոմի մայրը՝ Վարդ Ասրյանը։ Նա չի կարող հասկանալ, թե ինչպես կարող է հասուն տղամարդը, սպան 5 լիտրանոց բենզինի տարան մոտեցնել վառարանին ու փորձել կրակ անել։ «Մենք ապրում ենք գյուղում։ Ձեզ մի հասարակ բան ասեմ։ Եթե վառարանն օրվա մեջ վառվում, երեկոյան հանգում է, մոխիրը մի քիչ առաջ ես բերում, մի երկու թուղթ ու փայտ ես դնում, թեկուզ բարակ, ու հնարավոր չէ, որ դա չկպնի։ Բենզինով ոչ ոք փեչ չի վառում, էն էլ 5 լիտրանոց բալոնով։ Բոլորը գիտեն, որ դա կյանքի համար վտանգավոր է, իսկ նա հասուն տղամարդ է եղել, սպա»։ 

Վարդ Ասրյանը սեփական փորձից համոզվել է, որ վառարան վառելիս եթե անգամ մատդ է այրվում, այնպես ես գոռում, որ հազիվ թե սենյակում քնած մարդ մնա։ «Փեչը վառվեց, պատուհանները, որոնք այդ սենյակում շատ էին, կոտրեցին, կապիտանը գոռում է, ինչ կարգի անջատված պետք է լինես, որ քնած տեղից չարթնանաս։ Մեր երեխաներին անջատել են, ուղղակի քնեցրել են։ Մեկը մյուսին ձեն կտար, մեկը շորը կհաներ, կգցեր կրակին։ Ո՞նց կարող են 15-18 հոգով, առողջ, ջահել տղամարդիկ այդ տան մեջ քնած մնան»։ Վարդն ասում է, որ իր որդին «սապոգները հագին» պառկած է եղել։ «Գիշերվա 1-ին զինվորը կոշիկներով պառկած է եղել տեղի վրա։ Ի՞նչ կարգի հոգնած պետք է լինես, որ շորերով ու կոշիկներով պառկես մահճակալին»,- ինքն իրեն հարց է տալիս կինը։ 

Նա հիշում է, որ իր որդին «զզվում էր սապոգներից»։ «Ասում էր՝ ոտքերս ցավացնում է, հոգնեցնում է, աշխատում էր հնարավորինս քիչ դրանք հագնել, լաթերով ման գալ։ Ես բացառում եմ, որ նա քնելուց չհանի սապոգը։ Բայց նրա հայրը տեսել է, որ նա սապոգով պառկած է եղել անկողնում»։ 
Որդու հետ վերջին անգամ նա խոսել է ողբերգության երեկոյան, ժամը 10-ին։ Դրանից հետո որդին անհասանելի է եղել։ Ողբերգության մասին իմացել է արտերկրում ապրող եղբորից, որը, «վատ բան» լսելով, զանգել է Վարդուհուն եւ խնդրել, որ որդուն զանգի։ Զանգել է, բայց որդին արդեն անհասանելի է եղել։ 

Ռոստոմ Ասրյանը զորամասում ավտոմեքենաներ նորոգող է եղել։ Նույնիսկ ընթացքում խորհրդակցել է հոր հետ, թե ինչպես նորոգի այս կամ այն մեքենան։ Ընտանիքն ամուր կապ է պահել որդու հետ։ Ծառայության մեկ տարում 8-10 անգամ գնացել են որդու ծառայության վայրն ու տեսել երկու սենյակներով ու նախասրահով այն տունը, որին այս օրերին գամված է ողջ հայության ուշադրությունը։ Ասում է․ «Հին տուն էր, ջուրն ու զուգարանը՝ դրսում։ Հիգիենան բացառվում էր։ Իրենք իրենց համար ճաշ էին եփում։ Ես աշնանն եմ գնացել, չեմ հիշում, թե վառարանը որտեղ էր դրված, այո, կարծեմ, դռան մոտ էր։ Տունը փայտից հին տուն էր։ Եթե ուսով էլ բրթեիր, մի բան կջարդվեր։ Փայտից տուն էր։ Կարող է ես մենակ չկարողանայի դուռը կոտրել, բայց մի քանի հոգով կկարողանային հաստատ։ Կամ ջուրը՝ դուռը բացում ես, երկու մետր այն կողմ կռանթն է։ Կամ ասում են՝ երկուսը փախան։ Իրենք մի ընտանիք էին։ Իմ տղան մինչեւ Նոր տարի եկել էր, ասեցինք՝ ի՞նչ տանք, տանես, տղա ջան, նա ասեց՝ մամ ջան, մենք մի ընտանիք ենք, ինչ էլ տաս, միասին ենք ուտելու։ Նրանք մի ընտանիք էին, ոչ մի տարաձայնություն չունեին։ Իրենք իրար կօգնեին անպայման»։ 

Վարդ Ասրյանի՝ մեզ ուղղված վերջին խոսքն անմոռանալի է․ «Ինձ հերոս պետք չի, ինձ չտվեցին իմ երեխուն, փակ դագաղով բերեցին, դրոշը վրան, դրոշն ինձ ի՞նչ ա տալու։ Երեկ պահի տակ մատս կպավ գալասավոյին, իմ երեխու ձենը լսեցի ու գիտակցեցի, որ էլ երբեք չեմ լսելու»։

telegram
Tags: 15 զինծառայողԱզատզորամասՀրդեհ

Հարակից հրապարակումներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

05 Հունիս 2026 12:21

Սեպտեմբերից սկսած՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ավագ դպրոցի աշակերտների համար կմեկնարկեն ճանապարհային անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստման ակումբներ՝ ըստ ցանկության, հայտարարել...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 5-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

05 Հունիս 2026 08:20

Հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 5-ին

05 Հունիս 2026 07:35

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար...

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

04 Հունիս 2026 23:40

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նախընտրական բանավեճի ժամանակ ներկայացրել է քաղաքական ուժի...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

04 Հունիս 2026 08:33

Հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 4-ին

04 Հունիս 2026 07:36

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար...

Load More
Xosum
  • Լուրեր
ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

05 Հունիս 2026 16:28
СК возбудил дело после нападения на сторонников «Сильной Армении» в Масисе

ՔԿ-ն հայտնել է Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման մասին

05 Հունիս 2026 15:40
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31
Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

05 Հունիս 2026 14:28
Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25
Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24
Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

05 Հունիս 2026 13:40
ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

05 Հունիս 2026 12:57
Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

05 Հունիս 2026 12:48
Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

05 Հունիս 2026 12:46
Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

05 Հունիս 2026 12:21
ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև. Լավրով

05 Հունիս 2026 10:45
Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

05 Հունիս 2026 10:29
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

05 Հունիս 2026 10:20
Царукян подал в суд на Пашиняна и потребовал 9 млн драмов за клевету

ԲՀԿ-ում ընտրողների թվի աճ են արձանագրել Ծառուկյան-Փաշինյան լեզվակռվից հետո. ԶԼՄ

05 Հունիս 2026 09:16
Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

05 Հունիս 2026 08:41
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 5-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

05 Հունիս 2026 08:20
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

05 Հունիս 2026 08:16

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 5-ին

05 Հունիս 2026 07:35
Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

05 Հունիս 2026 00:51
Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

05 Հունիս 2026 00:35
«300 հազար ադրբեջանցիների խոսույթը դուք եք բերել»․ Կարապետյանը՝ Փաշինյանին

«300 հազար ադրբեջանցիների խոսույթը դուք եք բերել»․ Կարապետյանը՝ Փաշինյանին

05 Հունիս 2026 00:14
Դուք եկել եք որպես «մաչոներ», այսօր դարձել եք «մացոների» իշխանություն

Դուք եկել եք որպես «մաչոներ», այսօր դարձել եք «մացոների» իշխանություն

04 Հունիս 2026 23:55
«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

04 Հունիս 2026 23:40
Քրեաօլիգարխիան ամենամեծ գումարները ներդրել է ՔՊ-ի քարոզարշավում. Թաթոյան

Քրեաօլիգարխիան ամենամեծ գումարները ներդրել է ՔՊ-ի քարոզարշավում. Թաթոյան

04 Հունիս 2026 23:38
Հայ էին, մեր արյունից էին, ո՞նց հրաժարվեցիք նրանցից. Կարապետյանը՝ Փաշինյանին

Հայ էին, մեր արյունից էին, ո՞նց հրաժարվեցիք նրանցից. Կարապետյանը՝ Փաշինյանին

04 Հունիս 2026 23:28
Եթե ծառայած Օսիպյանին ասում եք թռած, ինչո՞ւ եք ծնվել. հարց՝ Փաշինյանին

Եթե ծառայած Օսիպյանին ասում եք թռած, ինչո՞ւ եք ծնվել. հարց՝ Փաշինյանին

04 Հունիս 2026 23:03
ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին
Քաղաքականություն

ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

05 Հունիս 2026 16:28

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը միացել է նախընտրական շրջանում ատելության խոսքի և կալանքի կիրառման մասին մտահոգություններին, տեղեկանում ենք նրա X-ի...

Read moreDetails
СК возбудил дело после нападения на сторонников «Сильной Армении» в Масисе
Իրավունք

ՔԿ-ն հայտնել է Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման մասին

05 Հունիս 2026 15:40

Ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ ծանրացուցիչ հանգամանքներում ՆԳ և ԱԱՆ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության համար Արթուր Խաչատրյանի նկատմամբ հարուցվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ