Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:40

Ուզում եմ խաղաղ, կայուն հայրենիքում ապրել. ինչի՞ մասին են երազում այսօրվա երիտասարդները

Ուզում եմ խաղաղ, կայուն հայրենիքում ապրել. ինչի՞ մասին են երազում այսօրվա երիտասարդները

Armenia Today-ը հարցում է անցկացրել երիտասարդների շրջանում՝ հետաքրքրվելով, թե ինչի մասին են երազում այսօր նրանք:

«Լավ ապագա ունենալու մասին, ամեն օր ինչ-որ նոր բան փոխելու մասին»,- նշում է հարցված երիտասարդներից մեկը:

Քաղաքացիներից շատերն ընդգծում են, որ հիմա հիմնականում բոլորի երազանքը խաղաղ ու ամուր հայրենիք ունենալն է։

«Բոլոր հայերի երազանքը խաղաղությունն է ու ամուր հայրենիքի վրա կանգնելը…», «Ես երազում եմ խաղաղ, կայուն հայրենիքի մասին, որ ամեն քաղաքացի ապրի իրեն արժանի հայրենիքում…»,- նմանատիպ պատասխաններ են հնչեցնում երիտասարդները։

Հարցված աղջիկներից մեկն էլ նկատում է, որ երազանքների մասին չպետք է բարձրաձայնել։

«Չեմ ուզում երազանքներիս մասին ասել, բարձրաձայնել,  իսկ ընդհանարպես բոլորն էլ, կարծում եմ, հիմա խաղաղության մասին են երազում»,- ասում է նա։

Մեր հարցման մասնակիցներից մեկն էլ փոքրուց դեռ երազանք է ունեցել դառնալ երգչուհի և մեծ բեմեր դուրս գալ։

«Ես մանկուց երազել եմ հայտնի դառնալ, երգել բեմում, պարել։ Փոքր ժամանակ զբաղվել եմ, հիմա դադարեցրել եմ այս պահին, որովհետև հասկացա, որ կողքիս չկա մարդ, ով կօգնի ինձ։ Հիմա նպատակս ու երազանքս է նաև, որ տեղափոխվեմ Երևան և ապրեմ այստեղ»,- ասում է նա։

Հարցվածներից մեկի համար մեր հարցը բավականին բարդ է։

«Ամենաբարդ հարցն է, դեռ վստահ չեմ՝ ինչ եմ ուզում։ Այս պահին համալսարանն ավարտեմ, որ հետո կարողանամ իմ ցանկացած աշխատանքը գտնել և իմ ուզած կյանքով ապրել, որ փոշմանելու բան չունենամ»,- նկատում է նա։

Հարցվածներից մեկն էլ դեռ չի կողմորոշվել՝ թե ինչ է ցանկանում։

«Ես էլ ցանկանում եմ հասկանալ՝ ի՞նչ եմ ուզում, որ մասնագիտությամբ եմ ուզում զբաղվել, որովհետև շատ մեծ հնարավորություններ կան ու պետք է ընտրես, թե որն ես ուզում. դա դժվար փուլ է»,- շեշտեց զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+