Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում են տեղումներ և մառախուղ:
Դեկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 22-26-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ին, 24-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







