Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:30

Ակցիա՝ ի պաշտպանություն շրջափակված Արցախի (լուսանկարներ)

Ակցիա՝ ի պաշտպանություն շրջափակված Արցախի (լուսանկարներ)

Այսօր Ազատության հրապարակից մեկնարկել է ակցիա՝ ի պաշտպանություն շրջափակված Արցախի: Ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի, ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանատներ, ԵՄ պատվիրակության գրասենյակ։

«Մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի բարձրաձայնենք կյանքին սպառնացող այն խնդիրները, որի առջև այսօր Արցախի մեր քույրերն ու եղբայրներն են: Արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական ահաբեկիչները բնապահպանների անվան տակ փակել են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը։ Արցախի 120000 բնակիչները՝ երեխաներ, ծերեր, առողջական խնդիրներով մարդիկ, այս պահին զրկված են կյանքի ճանապարհից ու գտնվում են շրջափակման մեջ, իսկ միջազգային հանրությունը լուռ ու անտարբեր է, ասես ոչինչ չի կատարվում»,-միջազգային ներկայացուցչությունների առջև հյատարարեցին ակցիայի մասնակիցները:

ՌԴ դեսպանատան առջև նրանք Ռուսաստանի դաշնությանը քաղաքական որոշումներ կայացնելու կոչ արեցին: Մասնավորապես կոչ արեցին ՌԴ խաղաղապահներին քաղաքական քայլեր ձեռնարկելու, ադրբեջանական ահաբեկչական, ցեղասպան քայլերը կանխելու հնարավորություն տալ:

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նրանք հայտարարեցին.
«Այսօր Արցախի մեր 120 հազար քաղաքացիները շրջափակման մեջ: Ուզում ենք հասկանալ՝ ՄԱԿ-ը արձանագրումներ անելո՞ւ է, քայլեր ձեռնարկելո՞ւ է հայ ժողովրդի դեմ տարվող այս ցեղասպան քաղաքականության դեմ, թե լուռ նայելու եք իրականացվող քաղաքականությանը: Հայ ժողովուրդը երբեք թույլ չի տալու, որ Արցախը հանձնվի Ադրբեջանին»:

Ակցիայի մասնակիցները նամակներ հանձնեցին ՄԱԿ-ի գրասանյակին՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, կիրառել համապատասխան միջոցներ՝ կանխելու  էթնիկ զտման փորձերը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ  Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով  միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+