Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:29

Որոշ սոցիալական խմբեր ավանդների դիմաց փոխհատուցում կստանան

Որոշ սոցիալական խմբեր ավանդների դիմաց փոխհատուցում կստանան

Ավանդի դիմաց փոխհատուցում հատկացնելու վճարումը 2022 թվականին ապահովելու և գոյացած հերթացուցակը կրճատելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կվերաբաշխի միջոցները։ «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառման կատարողականի  համար նախարարության միջոցներից կվերաբաշխվի 310,6 մլն դրամ։

Նշվում է, որ ավանդների փոխհատուցման ցուցակում են 83 և ավել տարեկան մարդիկ, մարտական գործողությունների մասնակից անձինք, որոշ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

Պետական բյուջեով փոխհատուցման համար հատկացվել է 1,5 մլրդ դրամ, որը նախատեսվել է վերոհիշյալ սոցիալական խմբերին պատկանող շուրջ 7 900 անձի ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրելու համար։

2022 թվականի սեպտեմբեր ամսվա  դրությամբ ավանդի դիմաց փոխհատուցում ստացել է շուրջ  6 400 ավանդատու, որից շուրջ 1 500 ավանդատուն դեռևս 2021 թվականին ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար դիմած և հաշվառված ավանդատուներն են:

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ավանդի դիմաց փոխհատուցման վճարման համար ծախսվել է ֆինանսական միջոցների 75%-ը՝ շուրջ 1,125 մլրդ դրամ։ Իսկ սեպտեմբերի 1-ի դրությամբ տեղեկատվական շտեմարանում արդեն իսկ հաշվառված ավանդատուների թիվը կազմում է շուրջ 1 800, որոնց փոխհատուցում դեռևս չի վճարվել։

3 300 տարեց և 150 մյուս սոցիալական խմբերին պատկանող  ավանդատուներին փոխհատուցում վճարելու համար  մինչև տարեվերջ անհրաժեշտ կլինի հատկացնել 682,5 մլն դրամ:

Ավանդի դիմաց փոխհատուցման վճարումներն ապահովելու համար վճարող կազմակերպությանը վճարման ծառայությունների մատուցման համար հատկացվում է գումարի 1 տոկոսի չափով միջնորդավճար։ Ըստ այդմ, այս միջոցառման գծով անհրաժեշտ կլինի հատկացնել ևս 3,1 մլն դրամ: Այսինքն՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի ընդամենը՝ 310,6 մլն դրամ (307,5 + 3,1 = 310,6):   

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+