Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:40

«Աստղիկ» ԲԿ-ի բժշկի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով․ ՔԿ

«Աստղիկ» ԲԿ-ի բժշկի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով․ ՔԿ

«Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշվում է, որ ըստ առկա տվյալների՝ անձը մահացել է իր տանը, հարազատների ներկայությամբ։

«Քրեական վարույթը սպանության հատկանիշով նախաձեռնվել է այն պատճառով, որ ի տարբերություն նախորդ «Քրեական դատավարության» օրենսգրքի իրավակարգավորումների, երբ նախ նախապատրաստվում էին նյութեր, ապա դրանից հետո միայն բավարար հիմքերի առկայությամբ լուծվում էր ՀՀ քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը, նոր օրենսգրքով դեպքի առթիվ հաղորդումն ստանալուց հետո նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օերնսգրքի համապատասխան հոդվածով․ հանկարծամահության դեպքերով, ինչպես տվյալ պարագայում՝ առերևույթ սպանության հատկանիշներով»,- մանրամասնել է Աբրահամյանը։

Նա ընդգծել է, որ միայն քննության արդյունքում, մահվան պատճառները պարզվելուց հետո է դեպքին տրվում վերջնական իրավական գնահատականը։ Տվյալ դեպքը ևս բացառություն չի կարող լինել։

«Հետևաբար նմանատիպ իրավիճակներում, հաշվի առնելով նաև հարցի էթիկական կողմը, անձանց մահվան դեպքերում հորդորում ենք խուսափել հեռուն տանող հետևություններ ու եզրակացություններ անելուց և հիմք ընդունել միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից տրվող տեղեկատվությունը կամ պարզաբանումը։ Այս դեպքի առնչությամբ էլ համապատասխան քննչական, վարույթային գործողությունների ավարտից հետո ՀՀ քննչական կոմիտեն որևէ ձևաչափով կտա պարզաբանում»,- նշել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+