Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:45

ՀՀ-ում աղքատության մակարդակը 2021 թվականին կազմել է 26,5 տոկոս․ Փաշինյան

ՀՀ-ում աղքատության մակարդակը 2021 թվականին կազմել է 26,5 տոկոս․ Փաշինյան

Անցած տարի՝ 2021 թվականին, ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է 26,5 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ իջել է։ Սակայն 2019 թվականի հետ համեմատած՝ աղքատությունը 0,1-ով աճել է։ Այս մասին կառավարության դեկտեմբերի 1-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ծայրահեղ աղքատությանը, ապա Փաշինյանի խոսքով՝ ունենք 0,1 տոկոսի աճ 2019 թվականի նկատմամբ, իսկ 2020-ի նկատմամբ՝ 0,8 տոկոսի աճ։

Այս ցուցանիշները, ինչպես վարչապետն ասաց, ցույց են տալիս, որ կորոնավիրուսային հակաճգնաժամային միջոցառումները հասցեական են եղել ու ծառայել են նպատակին։ Քանի որ 2021 թվականին, երբ չի եղել համաճարակի աջակցությունները, աղքատության ցուցանիշն աճել է։

«Մեր համոզմունքն այն է, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով, այն հաղթահարելու այլ տարբերակ չկա։ Մեր երկրի աշխատանքի շուկայում այսօր աշխատուժի դեֆիցիտի խնդիր կա։ Նախ մեր երկրում պատմականորեն նվազագույնի է հասել գործազրկությունը։ Եվ մենք այսօր մասնավոր հատվածից անընդհատ ստանում ենք այդ ահազանգերը, որ իրենք աշխատող գտնելու պրոբլեմ ունեն»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Ինչպես վարչապետի հարցին ի պատասխան ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում մինչև 13 տոկոս գործազրկության մակարդակի նվազում ունենք։

«Այս պահին միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված 3 260 թափուր աշխատատեղ կա, բայց վիճակագրական կոմիտեի մեկ այլ տվյալներով՝ 9 800 թափուր աշխատատեղ կա»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ մյուս կողմից էլ գրանցված գործազուրկներ կան, որոնց թիվը 50 400 է (2021 թվականի համեմատ նվազել է 8000-ով)։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+