Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:55

Մեր որոշումների դանդաղեցման հիմնական պատճառը տվյալներն են․ Նարեկ Մկրտչյան

Մեր որոշումների դանդաղեցման հիմնական պատճառը տվյալներն են․ Նարեկ Մկրտչյան

Մեր որոշումների դանդաղեցման հիմնական պատճառը տվյալներն են․ ինչքան լավ մշակված տվյալներ, այնքան հեշտ քաղաքականության մշակման գործընթաց։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության փակ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով վերջերս տեղահանված՝ Աղավնոյի, Սուսի բնակիչներին բնակարան հատկացնելուց։

«Մարդիկ կան, որ սերտիֆիկատն արդեն ստացել են, պայմանագիրը կնքել են, աշխատանքային պրոցես է, որն անընդհատ ընթանում է, այսինքն՝ մենք անընդհատ իրենց լսում ենք և այն լավարկումները, որ նախագծում եղան, հենց իրենց առաջարկած քննարկումների արդյունքում է տեղի ունեցել»,- նշեց նախարարը։

Նա հավելեց, որ այդ սերտեֆիկատները տալիս են Արցախից տրամադրված ցուցակների հիման վրա, որոշակիորեն դանդաղեցին աշխատանքները, որովհետև այդ ցուցակներում ճշգրտումներ էին տեղի ունենում և, առհասարակ, իրենց որոշումների դանդաղեցման հիմնական պատճառը տվյալներն են․ ինչքան լավ մշակված տվյալներ, այնքան հեշտ քաղաքականության մշակման գործընթաց։

«Չեմ կարող ասել, թե քանի ընտանիք է ստացել սերտիֆիկատ, սակայն աշխատանքները շարունակվում են»,- նշեց նախարարը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը Քաշաթաղի շրջանի Լաչին քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղի բնակիչները լքեն իրենց տները։ Ադրբեջանական կողմն այս պահանջը ներկայացրել էր Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի՝ իր հատվածի շինարարությունն ավարտելու պատճառաբանությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+